Պաղեստինյան աղբյուրների պնդմամբ՝ Իսրայելը շրջապատել է հյուսիսային Գազայի վերջին աշխատող հիվանդանոցը։ Խոսքը Ինդոնեզիայի կառավարության միջոցներով կառուցված բժշկական կենտրոնի մասին է, որն առավոտից հայտնվել է Իսրայելի բանակի զինծառայողների լիակատար շրջապատման մեջ։
Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» շարժման վերահսկողության տակ գտնվող Գազայի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ Ալ Ղուդրան: Նա կոչ է արել միջազգային կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել «Ինդոնեզական հիվանդանոցի 200 բժիշկներին, 500 հիվանդներին և այստեղ ապաստանած 2 հազար խաղաղ բնակիչներին փրկելու համար»։