Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար, նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնն առաջին անգամ նոր պաշտոնում ժամանել է Ուկրաինա, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
«Աշխարհն այնքան էլ կենտրոնացած չէ Ուկրաինայում ռազմաճակատի վիճակի վրա, և դա պառակտում է մեզ, դա իսկապես վնասում է»,- ասել է Զելենսկին:
«Ես իմ այցով ուզում եմ ընդգծել, որ մենք շարունակում ենք ձեզ տրամադրել բարոյական, դիվանագիտական, բայց ամենակարևորը՝ ռազմական օգնություն, և դա կանենք ոչ միայն այս կամ մյուս տարի, այլև որքան պետք լինի»,- ասել է բրիտանացի հյուրը:
Ավելի ուշ Քեմերոնը այցելել է նաև Օդեսայի շրջան: Հաշվի առնելով անվտանգության հանգամանքները՝ կողմերը չեն հայտնել, թե կոնկրետ երբ է Քեմերոնը հասել Ուկրաինա և ինչ օրակարգ ունի Ռուսաստանից պաշտպանվող այդ երկրում: