Մատչելիության հղումներ

Իսրայելը ահաբեկչական երկիր է, հայտարարել է Թուրքիայի նախագահը


«Ես պարզ ասում եմ այստեղ՝ Իսրայելը ահաբեկչական երկիր է», - նոյեմբերի 15-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող խմբակցության հետ հանդիպմանը։

Նա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոչ է արել խոստովանել, որ Իսրայելը միջուկային զենք ունի։

«Ձեր վերջը, այնուամենայնիվ, մոտ է, անկախ նրանից միջուկային զենք ունեք, թե՝ ոչ», - ասել է Էրդողանը՝ արժանանալով աջակիցների բուռն ծափահարություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG