Մատչելիության հղումներ

Հնարավորություն կա նաև Վաշինգտոնում շարունակելու խաղաղության պայմանագրի բանակցություններ․ ԱԽ քարտուղար


Հնարավորություն կա նաև Վաշինգտոնում շարունակելու խաղաղության պայմանագրի բանակցությունները, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանը պատրաստակամ է, հուսանք, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա», - ասել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը հիշեցրել է, որ վերջերս տարածաշրջանում էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն։

«Նա քննարկում էր հնարավոր հանդիպումները: Իհարկե, դրանք վերջնական չեն, բայց այցի նպատակներից մեկը հանդիպում կազմակերպելն է»:

Հարցին, թե ինչո՞ւ ոչ Մոսկվայում, Գրիգորյանը պատասխանել է.- «Մենք գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում և որտեղ այս պահին հնարավորություն ենք տեսնում, որտեղից մեզ հստակ առաջարկներ են եղել: Ես տեղյակ չեմ Մոսկվայից առաջարկների մասին»:

XS
SM
MD
LG