Չնայած դատարանը վերջնական է համարել երկու տարի առաջ կայացած Վանաձորի ընտրությունների արդյունքներն ու ավագանուն իրավունք տվել համայնքապետ ընտրել, բայց համայնքի ժամանակավոր ղեկավարներն ընտրություն կազմակերպելու փոխարեն հաջորդ տարվա բյուջեն են օրակարգ բերել։ Արդեն երկու տարի համայնքի ավագանին ընդամենը երկու արտահերթ նիստ է անցկացրել, համայնքի գործող ղեկավարներն էլ պաշտոնակատարներ են՝ սահմանափակ լիազորությունններով։
Այսօր հանրային լսումներ էին հրավիրել, ներկայացնում էին հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, ինչից հետո, հավանաբար, ավագանու արտահերթ նիստով կհաստատվի համայնքի բյուջեն։ Արդեն երկրորդ տարին 150 հազար բնակչություն ունեցող համայնքի գլխավոր փաստաթուղթը հաստատում է ըստ էության չգործող ավագանին։
Լսումներին համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ներկա չէր։ Ներկա էին միայն համայնքապետարանի աշխատակիցներն ու ընդամենը մեկ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։
Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն արդեն երկու տարի բանտում է։
«Ազատության» ռադիոռեպորտաժը՝ ստորև.