Մարտական գործողությունները Գազայի հատվածում շարունակվում են։ Առավել կատաղի մարտերը ծավալվել են Գազայի խոշորագույն «Ալ-Շիֆա» հիվանդանոցի շրջակայքում, որն, ըստ Reuters գործակալության, իսրայելական զորքերի գլխավոր թիրախներից մեկն է։
«Ցավոք սրտի, զոհերի թիվը այս բուժհաստատության հիվանդների շրջանում աճել է։ Աշխարհը չի կարող լուռ մնալ մի իրավիճակում, երբ որպես անվտանգ ապաստան նախատեսված հիվանդանոցները դառնում են մահվան, ավերածությունների և հուսահատության վայրերի են վերածվում», - այսօր X սոցիալական ցանցում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։