Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը նշանակվել է այդ երկրի արտգործնախարարի պաշտոնում։ Այդ մասին քիչ առաջ հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետի աշխատակազմը:
Քեմերոնը բրիտանական կառավարությունը ղեկավարում էր 2010-2016 թվականներին։ Նրա կառավարությունն էր, որ համաձայնելով Պահպանողական կուսակցության ներսում հնչող պահանջներին՝ համաձայնեց Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու հանրաքվե անցկացնել, ինչի արդյունքում երկիրը լքեց դաշինքը։