Մատչելիության հղումներ

«Պուտին-Էրդողան հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ»․ Պեսկով


«Ռուսաստանի նախագահի աշխատանքային գրաֆիկում թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ», - պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցին` այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Էրդողան-Պուտին հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ, սակայն նման շփում կազմակերպելը մի քանի ժամի հարց է, այդտեղ որևէ խնդիր չի կարող լինել», - նշել է Պեսկովը՝ հավելելով, որ երկու երկրների նախագահները նման զրույցների ընթացքում, որպես կանոն, «երկկողմ հարաբերություններին բավական լայն շրջանակի զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկում»։

Թուրքիայի նախագահ Էրդողանը Ռուսաստանի ղեկավարի հետ սպասվող հեռախոսազրույցի մասին հայտարարել էր հանգստյան օրերին՝ նշելով, որ դրա ընթացքում պատրաստվում է քննարկել Գազայում ստեղծված կացությունը։

XS
SM
MD
LG