Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Միացյալ Թագավորություն


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 13-14-ը պաշտոնական այցով գտնվելու է Միացյալ Թագավորությունում, հայտնում են նախարարությունից։

Կայանալու է ՀՀ և ՄԹ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև երկու երկրների ռազմավարական երկխոսության առաջին նիստը։
Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ քննարկումներ և միջոցառումներ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը մայիսին Երևանում ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ մամուլի ասուլիսին ընդգծել էր. «Կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը: Մենք արժևորում ենք Հայաստանի և ՄԹ միջև հաստատված փոխգործակցությունը և լիահույս ենք, որ կկարողանանք համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG