Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիևի ռազմական կարիքները


Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը քննարկել են Ուկրաինայի՝ ԱՄՆ-ից ռազմական օգնության կարիքները։

«Նրանք քննարկել են անվտանգության աջակցության առաջնահերթությունները», - ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:

Կողմերն անդրադարձել են նաև նոյեմբերին ավելի ուշ Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի առաջիկա հանդիպման պլաններին, ինչպես նաև քննարկել են ռազմի դաշտում վերջին զարգացումները, նշել է Պենտագոնը։

«Մեր զրույցի ընթացքում Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարձակվեց Կիևի վրա, միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնեցի նախարար Օսթինին՝ ԱՄՆ-ի տրամադրած հակաօդային պաշտպանության համակարգերի համար»,- հեռախոսազրույցի մասին նշել է Ումերովը։

XS
SM
MD
LG