Մատչելիության հղումներ

Վաղը Բաքու է ժամանելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը. Ազայ Գուլիև


ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևը։
ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևը։

Նոյեմբերի 12-ից 14-ն Ադրբեջան պաշտոնական այցով կժամանեն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման, վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիքսենը և գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան։ Այդ մասին APA լրատվական գործակալությանն ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևը։

Նրա խոսքով՝ այցի ընթացքում տեղի կունենան մի շարք պաշտոնական հանդիպումներ, կքննարկվեն Ադրբեջանի ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի համագործակցությանը և տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG