Մատչելիության հղումներ

Զելենսկի. Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու ծրագիր ունի


Չնայած հարավում հարձակման առաջընթացի դժվարություններ կան ու արևմտյան առաջնորդների ուշադրությունը բևեռվել է Մերձավոր Արևելքի հակամարտության վրա՝ Կիևը Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու ծրագիր ունի, երեկ Reuters-ի կողմից կազմակերպված կոնֆերանսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ ուկրաինացի զինվորականները կկարողանան հաջողություններ գրանցել ռազմաճակատում՝ ընդգծելով՝ կան «հարձակման զարգացման կոնկրետ ուղղություններ»։


«Մենք հստակ ծրագիր ունենք՝ ուր ենք գնալու, ինչ ուղղությամբ ենք հարձակվելու»,- ընդգծել է Զելենսկին՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

Նա նշել է, որ Ուկրաինան դեռևս պատրաստ չէ Ռուսաստանի հետ «փոխզիջումների» քննարկմանը, քանի որ ագրեսիայի զոհ է։ Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը կարող է վերջ տալ պատերազմին՝ դուրս բերելով իր զորքերը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից։

Զելենսկու այս հայտարարությունը հնչում է ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին։ Զալուժինն ասել էր, թե «պատերազմը կարող է վերածվել մաշեցնող դիրքային հակամարտության, որը ձեռնտու է Ռուսաստանին և վտանգավոր Ուկրաինայի համար»։ Զելենսկին, իր հերթին հայտարարել է, թե ճակատում իրավիճակը փակուղային չի համարում։

XS
SM
MD
LG