Եվրահանձնաժողովը առաջարկում է Վրաստանին Եվրամիության (ԵՄ) թեկնածու պետության կարգավիճակ շնորհել, քիչ առաջ Բրյուսելում հայտարարել է այս կառույցի ղեկավար Ուրսուլա ֆոն Դեր Լայենը։
«Հանձնաժողովը խորհուրդ է տալիս, որ ԵՄ խորհուրդը Վրաստանին թեկնածու պետության կարգավիճակ շնորհի՝ ելնելով այն իրողությունից, որ որոշակի դրական քայլեր իրոք ձեռնարկվել են», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը պետք է սկսի համագործակցել ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ կենտրոնանալով այն 12 պայմանների կատարման վրա, որոնք ԵՄ կողմից առաջ էին քաշվել նախկինում։