Գազայի հատվածում արդեն շուրջ մեկ ամիս շարունակվող մարտերի հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի 88 աշխատակից, հայտարարել են կազմակերպության 17 մարդասիրական առաքելություններ՝ կոչ անելով անհապաղ «մարդասիրական զինադադար» հաստատել:
Համատեղ հայտարարությունը նշում է, որ մինչ այս որևէ հակամարտության ընթացքում ՄԱԿ-ն այսչափ մեծ թվով զոհեր չի ունեցել։
Հայտարարությունը ստորագրել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 7-ից շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով Իսրայելում սպանվել է 1400-ից ավելի մարդ , ավելի քան 200-ը պատանդ են վերցվել։ Գազայի հատվածում , ըստ «Համաս»-ի, զոհվել է մոտ 9 հազար 500 մարդ, այդ թվում՝ 3 հազար 900 երեխա: