Հայաստանում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը և դեսպան Վիկտոր Ռիխտերը այցելել են Երասխ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության X սոցիալական էջից:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին ներկայացրել է տեղում տիրող իրավիճակը:
Գերմանիայի արտգործնախարարությունն էլ X սոցիալական հարթակում գրել է. «Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ապահովում է կայունություն և նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորմանը»:
Անալենա Բերբոքը հայկական կողմի հետ բանակցություններից հետո մեկնելու է Բաքու։
Սա Բերբոքի Հայաստան ու Ադրբեջան՝ առաջին, իսկ տարածաշրջան երկրորդ այցն է, գարնանը նա եղել էր Վրաստանում։