Ըստ Գազայի հատվածի տեղական աղբյուրների՝ իսրայելական ուժերը անկլավի հարավում հարվածել են երկու մզկիթի։ Ավիահարվածները տեղի են ունեցել մեկ ժամվա տարբերությամբ։ Մզկիթներից մեկը ավերվել է, մյուսը լրջորեն վնասվել։
Ավելի վաղ Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Իսրայելի հարձակման հետևանքով 52 մզկիթ է ոչնչացվել, ևս 110 կրոնական շինություն վնասվել է։
Իսրայելը լուրը չի հաստատում, բայց հաճախ է պնդում, որ «Համաս»-ի ահաբեկիչները մզկիթները, հիվանդանոցները, քաղաքացիական օբյեկտները օգտագործում են որպես թաքստոցներ ու հենակետեր։