Շաբաթ օրը վաղ առավոտյան Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկատին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Միկատին ընդգծել է Գազայի հատվածում կրակի դադարեցման ջանքերի կարևորությունը։ Նա նաև ասել է, որ պետք է դադարեցվի նաև «Իսրայելի ագրեսիան Լիբանանի հարավում»։ Այս մասին հաղորդում է Միկատիի գրասենյակը։
Պետքարտուղարն այսօր Հորդանանում հանդիպումներ է ունենում տարածաշրջանի արաբական երկրների ներկայացուցիչների հետ։
Նախօրեին նա բանակցություններ է վարել Իսրայելում։