Մատչելիության հղումներ

Բլինքենը Թել Ավիվում հանդիպել է Նեթանյահուի և առանցքային նախարարների հետ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Թել Ավիվում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և կառավարության անդամների հետ:

Պետքարտուղարը կոչ է անում իսրայելցիներին մարդասիրական հրադադար հայտարարել Գազայում: Իսրայելի բանակն ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածի նույնանուն քաղաքը: Բանակը հայտարարել է, թե միակ նպատակը «Համաս»-ի ամբողջական ոչնչացումն է:

Սա վերջին օրերին Բլինքենի երկրորդ այցն է Իսրայել: Նա պետք է Նեթանյահուի հետ քննարկի Գազայի խաղաղ բնակիչների շրջանում կորուստը նվազագույնի հասցնելու ուղիները: Գազայում սպառվում են պարենի, ջրի, դեղորայքի և վառելիքի պաշարները:

Սպիտակ տունը հայտարարել է, թե իսրայելյան կողմի ռազմական գործողության ցանկացած դադարեցում պետք է լինի բացառապես ժամանակավոր և տեղական, քանի որ երկար ընդմիջումը ձեռնտու է միայն «Համաս»-ին:

Վաշինգտոնը մերժում է պատերազմում ամբողջական հրադադար հաստատելու կոչով Իսրայելին դիմելու արաբական աշխարհի և մի շարք այլ պետությունների հորդորները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG