Մատչելիության հղումներ

Ալիև․«Մինչև 2026-ի ավարտը նախատեսվում է Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր վերադարձնել ավելի քան 140 հազար քաղաքացու»


«Մենք իրականացնում ենք «Մեծ վերադարձ» ծրագիրը», այսօր Աստանայում, «Թուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «նախկին ներքին տեղահանվածները՝ այս հողերի իսկական տերերը, արդեն վերադարձել են Լաչին և Ֆիզուլի քաղաքներ, ինչպես նաև երեք գյուղ։ Մինչև 2026 թվականի վերջ նախատեսվում է ավելի քան 140 հազար մարդու վերադարձնել Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր»։

Հոկտեմբերի վերջին Ալիևը նաև Ֆիզուլիում էր այս հայտարարությունն արել։

XS
SM
MD
LG