Կառավարությունը 2023-ի պետական բյուջեից կհատկացնի ևս 950 մլն դրամ` Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների աջակցության ծրագրերի իրականացման համար․ որոշումը կառավարությունն ընդունեց այսօրվա նիստի ընթացքում։
«Մեր քաղաքականությունն այն է, որ եթե ԼՂ-ից տեղահանվածները օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան Հայաստանում, ապրեն ու աշխատեն Հայաստանում»,- վերստին հայտարարեց գործադիրի ղեկավարը։