Մատչելիության հղումներ

«Այնտեղ 3 երեխա էինք դասարանում». արցախցի Գոռի համար ոչ միայն երևանյան դպրոցն է մեծ, այլև` դասարանը


Արցախի փոքրիկ գյուղի փոքրիկ դպրոցից հետո 9-ամյա Գոռի համար ոչ միայն երևանյան դպրոցն է մեծ, այլև` դասարանը, այս դասարանում 35 աշակերտ է սովորում, իսկ այնտեղ...

«Այնտեղ 3 երեխա էինք դասարանում, երեք տղա», - ասաց Գոռը:

Արցախից տեղահանված Գոռը միակը չէ, որ փորձում է հարմարվել ու համակերպվել նոր պայմաններին։ Հատկապես երևանամերձ՝ Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում ևս դասարաններում 30-ից ավելի աշակերտ է սովորում, դպրոցները գերծանրաբեռնված են, ասում է կրթության փոխնախարար Արաքսյա Սվաջյանը:

Հայաստանյան դպրոցներում այս պահին 16 հազար 561 աշակերտ է ուսումը շարունակում: Մինչև այս պահը, սակայն, հստակ չէ՝ արդյոք բոլոր տեղահանվածներն են դպրոց ու դասարան գտել։ Տվյալները միմյանց հակասում են․ Լեռնային Ղարաբաղի կրթության նախարարության համաձայն, մասնավորապես, Արցախը 21 հազար աշակերտ է ունեցել, իսկ Արցախի խորհրդարանի տվյալներով՝ 18 հազար: Այս տվյալները պետք է հստակեցվեն, ասաց Ազգային ժողովի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Բոլոր դեպքերում մի քանի հազար երեխա կրթությունից դուրս է մնացել:

Ի տարբերություն աշակերտների՝ քիչ է Հայաստանում աշխատանքի անցած արցախցի ուսուցիչների թիվը: Շուրջ 1500 ուսուցիչներից միայն 125-ն է նախարարության համակարգով դիմել աշխատանքի համար, նրանցից 52-ն արդեն աշխատում են:

Մանրամասները «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG