Վրաստանում գործարկվել է SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետը։ Այդ մասին հայտարարել է SpaceX-ի հիմնադիր, ամերիկացի գործարար Իլոն Մասքը։
«Starlink-ն այժմ հասանելի է Վրաստանում», - գրել է Մասքն X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Starlink Georgia-ն գրանցվել է 2022 թվականի հունիսի վերջին։ Հուլիսի կեսերին Վրաստանի կապի հանձնաժողովը թույլտվություն է տվել ընկերությանը սկսելու աշխատանքը։
Starlink-ը գլոբալ արբանյակային կապի համակարգի նախագիծ է: Այն 2002 թվականին մշակվել է SpaceX-ի կողմից: Իլոն Մաքսն այսօր համարվում է մոլորակի ամենահարուստ մարդը, որի կարողությունը հասել է 225.5 միլիարդ դոլարի:
Starlink համակարգի նպատակն է Երկիր մոլորակի ցածր ուղեծրում տեղակայված մեծ քանակությամբ արբանյակների միջոցով ամբողջ աշխարհի օգտատերերին անվճար համացանց ապահովել: