Մատչելիության հղումներ

Ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի «քրեական գործով» հերթական դատական ​​նիստը


Վագիվ Խաչատրյանը դատարանում:
Վագիվ Խաչատրյանը դատարանում:

Ադրբեջանի մայրաքաղաքում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով հերթական դատական նիստը։

Լսումները տեղի են ունենում Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում՝ Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Այս տարվա ամռանը Լաչինի անցակետում կալանավորված Խաչատրյանին Ադրբեջանի իրավապահները մեղադրում են 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչներին, իբրև թե, ցեղասպանության ենթարկելու համար: Խաչատրյանը հերքում է մեղադրանքը:

Դատավորն այսօր ընդմիջումից հետո հայտնել է, թե վկաներից մեկը որոշ պատճառներով չի կարող մասնակցել նիստին։ Այն հետաձգվել է մինչև նոյեմբերի 6-ը։

XS
SM
MD
LG