Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լուծարել է Ժողովրդական Սկուպշչինան՝ երկրի միապալատ խորհրդարանը, և այս տարվա դեկտեմբերի 17-ին նշանակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Ես հրաման եմ արձակում 2022 թվականի ապրիլի 3-ին ընտրված Սերբիայի Հանրապետության Ժողովրդական Սկուպշչինան լուծարելու և 2023 թվականի դեկտեմբերի 17-ին պատգամավորների ընտրություններ անցկացնելու մասին», - ասվում է Ալեքսանդր Վուչիչի նախագահական հրամանագրում:
Հոկտեմբերի 30-ին հանրապետության կառավարությունը նախագահին դիմել է խորհրդարանը լուծարելու առաջարկով, նշելով, որ «ներկայիս պայմաններում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը կապահովի ժողովրդավարության ավելի բարձր աստիճան, հասարակության մեջ հակադիր ուժերի միջև լարվածության թուլացում, բացառիկության և վիրավորանքների մերժում, տեսակետներ ազատ արտահայտելու իրավունք և եվրոպական արժեքների հետագա հաստատում»։
Դեկտեմբերի 17-ին Սերբիայում 65 քաղաքներում և համայնքներում կանցկացվեն նաև տեղական ընտրություններ։