Մատչելիության հղումներ

Թաթարստանի գերագույն դատարանն ուժի մեջ թողեց լրագրող Ալսու Կուրմաշևայի կալանքը


Ռուսաստան, Թաթարստան - Լրագրող Ալսու Կուրմաշևան դատարանում, Կազան, 20-ը հոկտեմբերի, 2023թ.
Ռուսաստան, Թաթարստան - Լրագրող Ալսու Կուրմաշևան դատարանում, Կազան, 20-ը հոկտեմբերի, 2023թ.

Թաթարստանի գերագույն դատարանն այսօր ուժի մեջ է թողել Կազանի Սովետսկի շրջանի դատարանի որոշումը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևային կալանավորելու մասին:

Հոկտեմբերի 23-ին շրջանային դատարանը մեկ ամիս 17 օրվա կալանք է սահմանել լրագրողի նկատմամբ, և Կուրմաշևան պետք է անազատության մեջ մնա առնվազն մինչև դեկտեմբերի 5-ը:

Փաստաբանը միջնորդել էր ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց ընտրել լրագրողի նկատմամբ:

Ալսու Կուրմաշևան ձերբակալվել է հոկտեմբերի 18-ին: Ռուսաստանի քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել «օտարերկրյա գործակալ» գրանցվելու պարտավորությունը չկատարելու հոդվածով։

Քննչական կոմիտեի պնդմամբ, Կուրմաշևան պարտավոր էր փաստաթղթեր տրամադրել՝ դրանք «օտարերկրացի գործակալների» ցանկում գրանցելու համար: Մինչդեռ, ՌԴ արդարադատության նախարարությունն իր իսկ նախաձեռնությամբ լրագրողին չի ընդգրկել այդ գրանցամատյանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG