Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին այսօրվա բրիֆինգում հայտնել է, որ հոկտեմբերի 7-ից մինչ հիմա իսրայելցի 315 զինծառայող է զոհվել։
Նա նաև պատանդների նոր թիվ է ասել՝ «Համաս»-ը 240 պատանդ է պահում։ Դանիել Հագարին նշել է, որ դա վերջնական տվյալը չէ, զինվորականները հետաքննում են նոր տեղեկությունները։
Նրա հայտնած թվի մեջ «Համաս»-ի կողմից ավելի վաղ ազատ արձակված 4 պատանդները չեն մտնում։