Մատչելիության հղումներ

Բաքվում քննարկվել են Իտալիայի հետ ռազմական համագործակցության հեռանկարները


Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, արխիվ
Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, արխիվ

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը Բաքվում հանդիպել է Իտալիայի իր պաշտոնակից ադմիրալ Ջուզեպե Քավո Դրագոնիի հետ։

Արարողակարգային միջոցառումներից հետո նրանք առանձնազրույց են ունեցել, բանակցությունները շարունակվել են նաև պատվիրակությունների ընդլայնված կազմով։

Քերիմ Վելիևը մանրամասն ներկայացրել է 2020-ին և 2023-ի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի հաղթանակները։

Անդրադառնալով բանակի բարեփոխումներին՝ նա նշել է նոր տեխնոլոգիաների ու կիբերանվտանգության միջոցների կարևորությունը։

Հանդիպմանը նշվել է, որ անհրաժեշտ է շարունակել Ադրբեջանի ու Իտալիայի միջև ռազմական համագործակցությունը՝ հիմնված ռազմավարական գործընկերության վրա։ Քննարկվել են ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Անցած հունիսին հաղորդվել էր, որ Ադրբեջանը Իտալիայից ռազմատրանսպորտային օդանավեր է գնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG