Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղարը հույն պաշտոնյային ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային մարտահրավերները


Մալթայում գտնվող Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսին:

Նրանք, ըստ ԱԽ գրասենյակի, քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Պաշտոնյաները անդրադարձել են նաև անվտագության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Անվտանգության խորհրդի քարտուղարը Մալթայում մասնակցում է Ուկրաինայի առաջարկած «Խաղաղության բանաձևի» շուրջ քննարկումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG