Մատչելիության հղումներ

Զինվորական կացարանի հրդեհից զոհված զինվորի հարազատը դատարանում հարվածեց մեղադրյալներից մեկին


Սևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց հունվարին 15 զինծառայողի կյանք խլած «Ազատի» զինվորական կացարանի գործի քննությունը։ Դատարանն անցել է ապացույցների հետազոտման փուլ։ Սակայն, նիստն ուղեկցվեց փոխադարձ մեղադրանքներով, մթնոլորտը լարված էր։

Նիստի սկզբին զոհվածներից մեկի հարազատը մոտեցավ գործով գլխավոր մեղադրյալ Եղիշե Հակոբյանին հարվածներ հասցրեց։

Հենց Հակոբյանն է, ըստ մեղադրանքի, բենզին լրցրել վառարանի մեջ, ինչի հետևանքով էլ հրդեհն է բռնվել։

Դրանից հետո նիստը ընդհատվեց, ապա մի քանի անգամ կրկին ընդմիջվեց։

Պաշտոնական վարկածով այդ պատահարի պատճառը բենզինի հետ վարվելու կանոնները խախտելն է։

Գործով հինգ մեղադրյալ կա՝ Եղիշե Հակոբյանն ու ևս երկու զինվորականներ, ովքեր պատասխանատու պաշտոններ են ստանձնել, կալանավորված են, մյուս երկուսն ազատության մեջ են։ Ինքը՝ Եղիշե Հակոբյանը ողջ օրվա ընթացքում որևէ բառ չասաց, ելույթ չունեցավ, այնինչ և՛ տուժող կողմը, և՛ մյուս մեղադրյալները ակնկալում էին, որ նա որևէ բառ կասի։ Տուժող կողմը պաշտոնական վարկածին չի հավատում, պնդում է, որ նախաքննության ամբողջ ընթացքում ամեն ինչ արվել է ծածկադմփոց անելու համար։

Մանրամասները՝ ռեպորտաժում.

Հրդեհից զոհված զինվորի հարազատը հարվածեց մեղադրյալներից մեկին
please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG