Մատչելիության հղումներ

Հունգարիան պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանը


Հունգարիայի արտգործնախարարը ցանկություն է հայտնել միջամտել և իր ներդրումն ունենալ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման գործում, ապահովելով մատչելիությունը դեպի այդ վայրեր, այսօր իր հունգարացի գործընկերոջ հետ ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Բռնի տեղահանությունից հետո հայկական մշակութային-հոգևոր ժառանգության հարցը Լեռնային Ղարաբաղում էլ ավելի է սրվել: Մենք նաև նախկինում դիմել էինք ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մեր այլ միջազգային գործընկերներին: Կար պայմանավորվածություն, կար որոշում ՅՈՒՆԵՍԿՕ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, և ըստ էության, Ադրբեջանի կողմից հարուցած բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը չի կայացել մինչ այժմ», - ասաց Միրզոյանը։

Նա շեշտեց, որ հիմա էլ ավելի պահանջված է այս առաքելությունը՝ հույս հայտնելով, որ այն տեղի կունենա։

«Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել պարոն նախարարին, ով անկեղծորեն ցանկություն հայտնեց միջամտել և իր ներդրումն ունենալ այդ կարևոր գործում՝ ապահովելով հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը և մատչելիությունը դեպի այդ վայրեր», - դիմելով Պետեր Սիյարտոյին՝ նշեց Միրզոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG