Իսրայելցիները ոչնչացրել են «Համաս» պաղեստինյան արմատական կազմակերպության հետախուզական ծառայության լիդերներից Շադի Բարուդին: Այդ մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Բանակը և անվտանգության ծառայությունը ոչնչացրել են «Համաս»-ի հետախուզության վարչության պետի տեղակալին, ով պատասխանատու էր հոկտեմբերի 7-ի կոտորածի պլանավորման համար», - ասվում է զեկույցում:
Ըստ բանակի մամուլի ծառայության, Շադի Բարուդին «վնասազերծել» են օդային հարվածով:
«Ավելի վաղ Բարուդը Խան Յունիսում [Գազայի հատվածի հարավում. - խմբ.] գումարտակի հրամանատար էր և ծրագրել ու ղեկավարել է իսրայելցի խաղաղ բնակիչների վրա ահաբեկչական բազմաթիվ հարձակումները», - ասված է հաղորդագրությունում։