Մատչելիության հղումներ

«Համաս»-ի և Իրանի ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա


Մոսկվա
Մոսկվա

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր հաստատել է, որ «Համաս»-ի ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա, առանց հստակեցնելու, թե ինչ հանդիպումներ են ունենալու։

Նա միաժամանակ ասել է, որ Մոսկվայում է նաև Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին, ով հանդիպելու է ՌԴ իր պաշտոնակից Միխայիլ Գալուզինի հետ։

Ի տարբերություն շատ երկրների՝ Ռուսաստանը համարում, որ «Համաս»-ը ահաբեկչական կազմակերպություն չէ։ Պաղեստինյան այդ զինված խմբավորման պատվիրակությունները հաճախ են այցելում Ռուսաստան, բայց սա առաջին այցն է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա կատարած հարձակումից հետո։ Ըստ մամուլի՝ Մոսկվայում է «Համաս»-ի քաղաքական բյուրոյի անդամ Աբու Մարզուկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG