Մատչելիության հղումներ

Անցած գիշեր իսրայելական բանակը մտել էր Գազայի հատված


Անցած գիշերվա ընթացքում իսրայելական բանակը հատուկ գործողություն է իրականացրել Գազայի հատվածի հյուսային շրջանում։ Իսրայելական բանակի հետևակն ու տանկերը մտել են Գազայի հատված և հարվածել ջիհադիստների ենթակառուցվածքներին և հրթիռներ արձակող նրանց դիրքերին։

Գործողությունից հետո իսրայելական ստորաբաժանումները վերադարձել են Իսրայելի տարածք։

Ավելի վաղ վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր տեսաուղերձում ասել էր, որ բանակը շարունակում է պատրաստվել ցամաքային գործողության՝ առանց ժամկետներ նշելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG