Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով Թբիլիսիում մեկնարկած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի բացմանը, վերհաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Մեր կառավարությունն առաջ է քաշել «խաղաղ հարևանության նախաձեռնությունը»։ Մեր հարևան ու բարեկամ երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ մենք պատրաստ ենք համագործակցել Հարավային Կովկասում վերջնական կայուն խաղաղություն հաստատելու համար։ Կայուն խաղաղությունը օգուտ կբերի մեր երկրին և ողջ տարածաշրջանին», - ասել է Ղարիբաշվիլին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ