Մատչելիության հղումներ

Հայաստան է այցելում Ֆրանսիայի մշակույթի նախարարը


Հայաստանի և Ֆրանսիայի դրոշները, արխիվ
Հայաստանի և Ֆրանսիայի դրոշները, արխիվ

Հոկտեմբերի 26-27-ը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքը կայցելի Հայաստան՝ «վերահաստատելու բարեկամական կապերի ամրությունը և է՛լ ավելի ամրապնդելու Ֆրանսիան ու Հայաստանը միավորող պատմական մշակութային կապերը», - հաղորդում է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը:

Ֆրանսիայի մշակութային գործիչներից, արվեստագետներից և պատգամավորներից կազմված պատվիրակության ուղեկցությամբ նախարարը կայցելի Հայաստանի մի շարք խոշոր մշակութային վայրեր և հաստատություններ։

Աբդուլ Մալաքը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին: Նա նաև հանդիպումներ կունենա մշակութային հաստատությունների տնօրենների, մի շարք մշակութային գործիչների և կազմակերպությունների հետ, որոնք նպաստում են հայկական մշակույթի զարգացմանը և տարածմանը:

«Այցը առիթ է զարգացնելու Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակութային համագործակցությունը, ինչպես նաև երկու նախարարների համար հայտարարելու նոր համագործակցությունների մասին՝ մասնավորապես կինոյի և մշակութային ժառանգության ոլորտներում», - ասված է հաղորդագրությունում:

Այսօր առավոտյան նախատեսված է Ֆրանսիացի նախարարի այցելություն Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG