Մատչելիության հղումներ

Փաշինյան. ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին կտրվի «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ»


Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կտրվի «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ»։ Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը նման քայլի է գնում՝ արձանագրելու ԼՂ քաղաքացիների «փախստական լինելու հանգամանքը, որպեսզի և՛ տեղական, և՛ միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ավելի ընդլայնվեն»։

Ըստ Փաշինյանի՝ կառավարությունն այդ որոշումը վաղը կընդունի, որից հետո ԼՂ տեղահանված քաղաքացիները հնարավորություն կունենան դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

«Այս որոշման նախագիծը մենք բազմիցս քննարկել ենք ամենալայն ֆորմատներով և մեզ համար կարևոր է եղել հանգել մի որոշման, որը առավելագույնս հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի և եղբայրների բոլոր իրավունքները պաշտպանել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց. - «Մարդկանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ/փախստականի կարգավիճակ տալով, որով այդ թվում՝ նրանց գույքային իրավունքների հետագա հետապնդման և պաշտպանության համար կստեղծվի իրավական հիմք, որից հետո նրանք արագացված կարգով կստանան ՀՀ քաղաքացիություն և դիմելու պարագայում, որովհետև կարող է լինեն մարդիկ, որ չեն ուզում, և որից հետո այդ թոշակավորման և մնացած այլ հարցերը շատ արագ կլուծվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG