Մատչելիության հղումներ

Լավրովն ու Բայրամովը քննարկել են «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը


Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը:

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA-ն՝ հղում անելով այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը, Բայրամովն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը, Թեհրանում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպման արդյունքները, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը։

Ըստ հաղորդագրության, հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու իրական հնարավորություններ կան, և նշվել է տարածաշրջանում ստեղծված պատմական հնարավորությունը բաց չթողնելու կարևորությունը։

Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ «3+3»-ի առնչությամբ զրուցակիցները պայմանավորվել են «շարունակել տվյալ ձևաչափն առաջ տանելու ուղղությամբ հետագա ռիթմիկ աշխատանքը»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ էլ, Մոսկվայի փոխանցմամբ, հաստատվել է 2020-22 թվականների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG