Մատչելիության հղումներ

Իգոր Խովաևը Բաքվում է


Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաև, արխիվ
Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաև, արխիվ

Հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաևն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Երկու դիվանագետները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը, ներկա իրավիճակը և տարածաշրջանում վերջին զարգացումները, այդ թվում՝ Թեհրանում «3+3» հարթակի շրջանակում կայացած հանդիպման արդյունքները։

APA գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ ներկա պահին «Ադրբեջանի և Հայաստանի միջև կարճ ժամկետում խաղաղ պայմանագիր ստորագրելու իրական շանսեր են առկա»։

Բայրամովը նաև պնդել է, թե ադրբեջանական իշխանությունները բոլոր պայմանները ստեղծել են, որպեսզի Ղարաբաղի հայ բնակիչներն ապրեն «Ադրբեջանի տարածքում, ադրբեջանական օրենսդրության շրջանակներում, որպես երկրի քաղաքացիներ»։ «Այս նպատակով մենք գործի ենք դրել ռեինտեգրացիայի գործընթացին նվիրված հատուկ կայքը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG