Փոխարտգորնախարար Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Պանիի և «Hungary Helps» ծրագրի հարցերով պետքարտուղար Տրիստան Ազբեյի գլխավորած պատվիրակությանը։
ԱԳ նախարարի տեղակալը հունգարական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքներին, ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նրանք քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։