Մատչելիության հղումներ

«3+3» ձևաչափը երբեք նախատեսված չի եղել հակամարտությունների կարգավորման համար. Ամիրբեկով


«3+3 ձևաչափը երբեք նախատեսված չի եղել որպես որևէ կոնֆլիկտային իրավիճակի կարգավորման համար հարթակ, «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: Նա ընդգծել է, որ հարավկովկասյան երեք պետությունների, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ նման ֆորմատն ստեղծելու առաջարկի հեղինակը Ադրբեջանի ղեկավարն է։

«Ի սկզբանե, նախագահ Իլհամ Ալիևի գաղափարը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտից հետո տարածաշրջանային համագործակցության ծավալման մասին էր։ Ցավոք սրտի, սակայն, որոշ ոչ տարածաշրջանային պետություններ, իրենց նպատակները հետապնդելով, փորձում են լուծումներ պարտադրել՝ ելնելով ներքին օրակարգից։ Նրանք ինչ-որ կերպ փորձում են մեծացնել Հարավային Կովկասում առկա լարվածությունը, ինչպես նաև վտանգել երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

XS
SM
MD
LG