Գազայի հատվածում «Համաս» պաղեստինյան արմատական կազմակերպության դեմ Իսրայելի ռազմական օպերացիայի հաջորդ փուլը կներառի ծովային, ցամաքային և օդային համատեղ գործողություններ։ Այդ մասին Իսրայելի հարավում գտնվող Աշդոդ նավահանգստային քաղաքում ծովային ռազմակայանում զինծառայողների հետ հանդիպման ժամանակ ասել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Իմ ուղերձը զինվորականներին՝ դուք հիանալի աշխատանք կատարեցիք: Շարունակեք պատրաստվել մեր գործողությանը, այն շուտով կգա: Մենք պատրաստվում ենք մեր հաջորդ քայլին՝ բազմակողմ գործողության օդում, ցամաքում և ծովում: Ձեր գործն արեք, պատրաստվեք»,- ասել է Գալանտը։
Նա ընդգծել է, որ Իսրայելի ռազմածովային ուժերը կարևոր դեր կկատարեն Գազայում գործողության հետագա ընթացքում։