Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդիպումը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր: Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը: