Իսրայելական բանակը չի իրականացնի Գազայի տարածքում ցամաքային օպերացիա այն դեպքում, եթե «Համաս»-ն ազատի բոլոր պատանդներին և անվերապահորեն հանձնվի: Այդ մասին հայտարարել է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցյիչ Ջոնաթան Կոնրիկուսը:
«Եթե «Համաս»-ը վերադարձնի մեր բոլոր պատանդներին և առանց նախապայմանների թողնի այն վայրերը, որտեղ թաքնվում է, վայր դնի զենքը, ապա պատերազմը կավարտվի», - ասել է Կոնրիկուսը:
Ըստ խոսնակի՝ այս պատերազմի նպատակը «Համաս»-ը վերացնելն է, որպեսզի այդ զինված ահաբեկչական կառույցն այլևս երբեք չկարողանա սպառնալ իսրայելցիներին և կրկնել հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած ներխուժումը: