Իսրայելի և «Համաս» պաղեստինյան կառույցի բախումը շեղում է Եվրամիության ուշադրությունն Ուկրաինային օգնելու խնդրից: Այդ մասին Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստում ասել է Լիտվայի արտաքին գերատեսչության ղեկավար Գաբրիելյուս Լանդսբերգիսը:
«Այո, իսկապես շեղում է», - ասել է նա, պատասխանելով լրագրողների հարցերին և ընդգծելով, որ Եվրամիության համար հիմնական գերակայությունը պետք է Ուկրաինան լինի:
«Հակամարտությունը Ուկրաինայում 21-րդ դարի բոլոր հակամարտությունների մայրն է»,- ասել է Լանդսբերգիսը:
Նախարարը նաև խոստովանել, որ Եվրամիությունը հիմա պետք է հարմարվի աշխարհին, որտեղ միաժամանակ ընթանում են մի քանի հակամարտություններ:
«Ուկրաինան աշխարհի ճգնաժամային քարտեզի վրա միակ երկիրը չէ: Կան Իսրայելը, Պաղեստինը, Հայաստանը և Ադրբեջանը: Մենք պետք է զգոն լինենք, պաշտպանենք մեզ համար կարևորագույն սկզբունքները և աջակցենք մեր օգնության կարիքն ունեցող մարդկանց», - ասել է նա: