Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ բավականաչափ ռեսուրսներ ունի Իսրայելին և Ուկրաինային աջակցելու համար


Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն ասել է, որ ՆԱՏՕ-ն բավարար ռեսուրսներ ունի Իսրայելին և Ուկրաինային աջակցելու համար։

«Կան ռեսուրսներ... մենք կարող ենք հաղթահարել այս երկու իրավիճակները, մենք հուսով ենք, որ որքան հնարավոր է շուտ կհանգստացնենք իրավիճակը Մերձավոր Արևելքում և կշարունակենք աջակցել Ուկրաինային», - ասել է նա:

Դաշինքի ներկայացուցիչը հավելել է, որ ռազմական կառույցի անդամ երկրները պետք է միավորեն իրենց շարքերը՝ աջակցելու Իսրայելին և խուսափելու Մերձավոր Արևելքում էսկալացիայից։

Գլխավոր քարտուղարի տեղակալը նաև նշել է, որ ոմանք ուրախ կլինեն, եթե Արևմուտքը, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն սկսեն բաժանել ուշադրությունը արևելքում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների միջև, բայց դա տեղի չի ունենա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG