Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը բացվել է պաղեստինյան բնակիչներին մարդասիրական օգնության համար, հայտնում է Reuters-ը։
Հրապարակված լուսանկարներում երևում է, որ Գազայի բնակիչների համար օգնություն տեղափոխող մեքենաները անցնում են «Ռաֆահ» անցակետով։
Սակայն, հայտնի չէ, թե որքան ժամանակ բաց կլինի անցակետը։ Հայտնի է միայն, որ Իսրայելը մինչ այժմ համաձայնել է թույլատրել 20 բեռնատարների մուտքը Գազա: