Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ ցամաքային և հրթիռահրետանային ուժերի ստորաբաժանումների, ինչպես նաև ավիացիայի մասնակցությամբ վարժանքները նախատեսված են հաջորդ շաբաթ։ Համատեղ զորավարժություններում, ինչպես նշվում է հաղորդագրությունում, «հիմնական շեշտը դրվելու է զորքերի փոխգործակցության մարտական համակարգման, հրամանատարության և հսկողության կատարելագործման, փորձի փոխանակման և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման վրա»։