Մատչելիության հղումներ

Առաջիկայում Իրանում տեղի կունենա «3+3» ձևաչափով հանդիպում՝ ԱԳ նախարարների մակարդակով. Trend


Առաջիկայում Իրանում տեղի կունենա «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան, Վրաստան) հանդիպում՝ արտգործնախարարների մակարդակով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ ադրբեջանական Trend-ի՝ Հայաստանը ևս համաձայնել է մասնակցել հանդիպմանը։

Հայաստանի արտգործնախարարությունից, սակայն, ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են այս տեղեկությունը։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն «Ազատությանն» ասաց, որ նախարարի այցերի և հանդիպումների մասին պատշաճ կտեղեկացնեն։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ «3+3» հարթակն արդյունավետ ձևաչափ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար։ Ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև հայտարարեց, որ առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն։

Հայաստանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպումներին, իր հերթին, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG