Մատչելիության հղումներ

Ադրբեջանը 2024-2026 թվականներին ավելի քան 6 մլրդ դոլար կհատկացնի «Մեծ վերադարձի» ​​ծրագրի համար


Ադրբեջանը 2024-2026 թվականներին ավելի քան 6 մլրդ դոլար կհատկացնի Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» վերականգնման, հայտնում է Ադրբեջանի ֆինանսների նախարարության նյութերում։

Ինչպես հաղորդում է Interfax-Azerbaijan-ը, գերատեսչության տվյալներով՝ 2022-2026 թվականների համար նախատեսված «Մեծ վերադարձի» պետական ծրագրի առաջին փուլի իրականացման համար Ադրբեջանի կառավարության ներդրումների կարիքը գնահատվում է 30,5 մլրդ մանաթ (17,9 մլրդ դոլար)

2020-2022 թվականներին երկրի իշխանությունները պետական բյուջեից հատկացրել են 6,6 մլրդ մանաթ (մոտ 3,9 մլրդ դոլար)՝ Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» վերականգնման ծրագրերի իրականացման համար։ 2023 թվականի պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսված է 5,3 մլրդ մանաթ (3,1 մլրդ դոլար)։

«2024-2026 թվականներին այդ նպատակների համար նախատեսված է 10,6 մլրդ մանաթի (6,2 մլրդ դոլար) հատկացում»,- ընդգծել են ֆինանսների նախարարությունից։

2020-2026 թվականներին նախատեսվում է պետական բյուջեից հատկացնել 22,4 մլրդ մանաթ (մոտ 13,2 մլրդ դոլար) այդ ծրագրերի համար։

Ըստ հրապարակման, նախատեսվում է, որ մինչև 2027 թվականը Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» կվերաբնակեցվի 34,5 հազար ընտանիք, որոնց համար կկառուցվեն բնակարաններ և անհատական բնակելի շենքեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG