Մատչելիության հղումներ

«Ազատ Եվրոպա/Ազատություն»-ը և CPJ-ն կոչ են անում անհապաղ ազատ արձակել Ռուսաստանում կալանավորված լրագրողին


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը և Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) կոչ են արել անհապաղ ազատ արձակել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևային, ով ձերբակալվել էր Ռուսաստանի Կազան քաղաքում:

Կուրմաշևային կալանավորել են հոկտեմբերի 18-ին, նրան մեղադրանք է առաջադրվել որպես օտարերկրյա գործակալ չգրանցվելու համար, որը նախատեսում է առավելագույնը հինգ տարվա ազատազրկում:

Կուրմաշևան Պրահայում «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող է, երկքաղաքացի է՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի անձնագրեր ունի։ Նա մայիսին մեկնել է Ռուսաստան ընտանեկան արտակարգ իրավիճակի պատճառով։

Լրագրողը ժամանակավորապես կալանավորվել է հունիսի 2-ին Կազանի օդանավակայանում վերադարձի թռիչքին սպասելիս, որտեղ առգրավել են նրա ամերիկյան և ռուսական անձնագրերը, և դրանից հետո չի կարողացել հեռանալ Ռուսաստանից։ Կուրմաշևան սպասում էր, որ իր անձնագրերը վերադարձնեն, երբ հոկտեմբերի 18-ին հայտարարվել է նոր մեղադրանքի մասին։

«Ալսուն շատ հարգված գործընկեր է, նվիրված կին և երկու երեխաների նվիրված մայր։ Նրան պետք է ազատ արձակեն, որպեսզի անմիջապես վերադառնա իր ընտանիքին», - ասել է «Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնակատար Ջեֆրի Գեդմինը:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն «կեղծ» է անվանել Կուրմաշևային առաջադրված մեղադրանքը և կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG